Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ասել է, որ ոչ միայն եվրոպական, այլև մուսուլմանական երկրներն են աջակցում Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին ավիահարվածները: «Մեզ մեծապես աջակցում են ոչ միայն մեր գործընկերները, այլև մուսուլմանական երկրները։ Պարսից ծոցի երկրները աջակցում են մեզ և խնդրել են այդ մասին»։ Քեմերոնը հայտարարել է՝ ավիահարվածները հանդիսանում են արևմտյան երկրների հակաահաբեկչական ավելի լայն ռազմավարության մասնիկ, իսկ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում հաղթելու համար պետք է լինել համբերատար ու հետևողական։