ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-ին Բելգրադում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Hurriyet-ը հաղորդել է, որ նախարարների հանդիպումը տևել է 40 րոպե և անցել է փակ դռների հետևում: «Մենք հանդիպեցինք Թուրքիայի ԱԳ նախարարի հետ՝ նրա հաստատակամ խնդրանքով և նոր ոչինչ չլսեցինք: Նա կրկնեց այն տեսակետները, որ հրապարակավ հայտարարել են Թուրքիայի նախագահն ու վարչապետը: Մենք կրկնեցինք մեր գնահատականները»՝ հանդիպումից հետո ասել է Սերգեյ Լավրովը: Նա նաև տարօրինակ է համարել, որ թուրքական իշխանության մեղադրանքը, թե ՌԴ քաղաքացին ԻՊ-ի հետ նավթի առևտրով է զբաղված, հնչում է, երբ Ռուսաստանը համարժեք մեղադրանք է ներկայացրել Թուրքիային: