Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիայի հարցով հերթական բանակցությունները՝ Նյու Յորքում

Սիրիայի հարցով հերթական բանակցությունները՝ Նյու Յորքում
05.12.2015 | 11:12

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեղեկացրել է, որ սիրիական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ դեկտեմբերի 18-ին` Նյու Յորքում: Նա հավելել է, որ բանակցություններին մասնակցող երկրները սերտ համագործակցում են, որպեսզի հանդիպումը կայանա հենց Նյու Յորքում: Խոսելով բուն սիրիական հակամարտության մասին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «տեղի ունեցածը հսկայածավալ ողբերգություն է»: «Սիրիայի տարածքում առնվազն 13 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ Բացի այդ, ահաբեկչության ու ծայրահեղականության տարածումը հանգեցնում է նոր զոհերի թվի ավելացման»,-նշել է նա: Պան Գի Մունը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացի բարեհաջող ընթացքի դեպքում 2016-ի հունվարին Սիրիայում համընդհանուր հրադադար կհաստատվի: Նրա խոսքով՝ դեպքերի նման զարգացման ֆոնին իրենք կկարողանան նոր ընտրությունների անցկացման «ճանապարհային քարտեզ» կազմել: Սիրիայի հարցով վերջին բանակցությունները կայացել են հոկտեմբերի 29- 30-ին` Վիեննայում:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ