Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ն ընդգծել է Սիրիայի նախագահի պաշտոնից Ասադի հեռանալու անհրաժեշտությունը

ԱՄՆ-ն ընդգծել է Սիրիայի նախագահի պաշտոնից Ասադի հեռանալու անհրաժեշտությունը
05.12.2015 | 12:31

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն ասել է, որ Սիրիայում դրության կարգավորման ԱՄՆ-ի մոտեցումը չի փոխվել՝ ԱՄՆ-ը պահանջում է գործող նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: «Մենք վստահ ենք, որ Ասադը տեղ չունի Սիրիայի ապագայում, ոչինչ չի փոխվել: Մեր պետքարտուղարը նկատի ուներ` ինչպես և նախկինում է ասել, որ մենք գիտենք` ինչպես կզարգանա անցումային գործընթացը, և մինչև որ մակարդակում Ասադի ներկայությունը մերձավորարևելյան հեռանկարում կարելի է հաշտեցնել ընդդիմության կարծիքի և մեր սեփականի հետ, որ նա չի կարող մնալ իշխանության գլուխ»,- հայտարարել է նա: Էլիզաբեթ Թրյուդոն հավելել է, որ ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությունից չի կարող սպասել հակվածություն քաղաքական գործընթացին և ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, եթե ընդդիմությունը վստահ չլինի Ասադի հեռանալու հարցում:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ