Բարաք Օբամա. Ահաբեկչությունները չեն վախեցնի ամերիկացիներին

Բարաք Օբամա. Ահաբեկչությունները չեն վախեցնի ամերիկացիներին
06.12.2015 | 11:59

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամենշաբաթյա ուղերձում հայտարարել է, որ ահաբեկչությունները չեն կարող վախեցնել ամերիկացիներին: Նախօրեին ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոն Կալիֆոռնիայում իրականացված հարձակումը, որին տասնյակ մարդիկ են զոհ գնացել, որակել է ահաբեկչություն:
«Նախագահի պաշտոնում իմ առաջնահերթ խնդիրը ամերիկացի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է: Այս աշխատանքը պետք է միավորի մեզ բոլորիս, որպեսզի ամերիկացիներս անենք հնարավորը մեր երկիրը պաշտպանելու համար»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ