Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ ՊՆ-ում Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները «աբսուրդի թատրոն» են կոչել

ՌԴ ՊՆ-ում Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները «աբսուրդի թատրոն» են կոչել
06.12.2015 | 12:04

Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները հիմնված են երկակի ստանդարտների վրա՝ հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Ընդհանրապես Պենտագոնի և պետքարտուղարության վերջին հայտարարությունները «աբսուրդի թատրոն» են հիշեցնում, երկակի ստանդարտների վրա հիմնված բառախաղ»,- ասել է նա ճեպազրույցում:
«Մեկ տեսնում են, մեկ` չեն տեսնում, մեկ ընդդիմությունը բաժանում են չափավորի և ոչ չափավորի: Նույնիսկ ահաբեկիչները նրանց մոտ վատ և շատ վատ են»,- նշել է Կոնաշենկովը: Նա հիշեցրել է, որ ռուսական կողմը բազմիցս հայտնել է ահաբեկիչների հետ խաղեր խաղալու վտանգավորության մասին:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ