Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ոստիկանությունը ժամը 20.00-ի դրությամբ ստացել է 182 ահազանգ

Ոստիկանությունը ժամը 20.00-ի դրությամբ ստացել է 182 ահազանգ
07.12.2015 | 00:23

Դեկտեմբերի 6-ի ժամը 20.00-ի դրությամբ ոստիկանությունում ուսումնասիրվել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետևած կառույցների և քաղաքացիների 182 ահազանգ, որոնցից 7-ը ստացվել է «Թեժ գծով», 2-ը՝ ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասերից, 173-ը` զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Բոլոր հաղորդումների ընթացքը լուծվել է օրենքի սահմաններում, կատարվում է քննություն:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ