Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ դեսպանատունը դիտարկելու է ընտրախախտումների հաղորդումները հետաքննելու ջանքերը

ԱՄՆ դեսպանատունը դիտարկելու է ընտրախախտումների հաղորդումները հետաքննելու ջանքերը
09.12.2015 | 22:51

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը առցանց ռեժիմով պատասխանել է դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի լեգիտիմության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին: ԱՄՆ դեսպանատունը հանրաքվեի վերաբերյալ հայտարարություն էր հրապարակել, որում նշված էր. «Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ»: Հարցին՝ դա նշանակո՞ւմ է, որ հանրաքվեի արդյունքները լեգիտիմ և վստահելի չեն կարող թվալ, այդ թվում՝ ԱՄՆ կառավարության համար, դեսպան Միլզը պատասխանել է․ «Մենք՝ ԱՄՆ կառավարությունը և դեսպանատունը, խորապես մտահոգված ենք կիրակի օրը անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին արժանահավատ հաղորդումներով: Դրանք պետք է հետաքննել, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա վստահել հանրաքվեի արդյունքներին: Մենք շարունակելու ենք դիտարկել այդ արժանահավատ հաղորդումները հետաքննելու ուղղությամբ իշխանությունների գործադրած ջանքերը, և մտահոգությունների առկայության դեպքում կտեղեկացնենք կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը»:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ