Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իտալիան հրաժարվել է երկարաձգել հակառուսական պատժամիջոցները

Իտալիան հրաժարվել է երկարաձգել հակառուսական պատժամիջոցները
10.12.2015 | 11:08

Իտալական նախաձեռնությամբ ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցով քննարկում կանցկացնի, ոչ թե ավտոմատ հավանության կարժանացնի՝ հաղորդում է իտալական RAI հեռուստաալիքը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին: Իտալիան ԵՄ-ն նախագահող Լյուքսեմբուրգին տեղեկացրել է, որ չի խրախուսում պատժամիջոցների երկարաձգումը և պնդում է հարցի քննարկումը: Իտալական ԶԼՄ-ների տվյալներով` օրակարգից հանվել է երկարաձգման հարցը: Այժմ պետք է որոշվի, թե ինչ մակարդակով և երբ կքննարկվի թեման:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ