Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սպիտակ տնից պահանջում են Թուրքիան ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում

Սպիտակ տնից պահանջում են Թուրքիան ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում
10.12.2015 | 11:10

Սպիտակ տան կայքում պահանջագիր է ստորագրվել, որը ԱՄՆ-ի կառավարությունից պահանջում է Թուրքիան ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում: Պահանջագրի տեքստի համաձայն, «Իսլամական պետության» դեմ պայքարող ռուսական ռազմական ինքնաթիռի Թուրքիայի կողմից հրթիռահարման միջադեպը հաստատել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիբ Էրդողանը աջակցում է Սիրիայում ջիհադիստական ահաբեկչությանը: «Իսլամական պետությունը» Թուրքիայի միջնորդությամբ նավթ է արտահանում: Դա ընկած է այն աջակցության հիմքում, որ ահաբեկիչները ստանում են Անկարայից և այլ երկրներից. Ռուսաստան (Չեչնիա), Չինաստան (Հինջյանգ), Իսրայել/Գազա (Համաս), Բոսնիա, Սերբիա (Կոսովո), Վրաստան (Պանկիսի), Եգիպտոս («Մահմեդական եղբայրներ»), ագրեսիա հարևանների դեմ (ներխուժում Կիպրոս և օկուպացիա, Հունաստանի տարածքի խախտում, Հայաստանի շրջափակում), քրիստոնյա հայերի, հույների, ասորիների նկատմամբ ցեղասպանության ժխտում: Թուրքիան պիտի ներառվի այն երկրների ցուցակում, որոնք հովանավորում են ահաբեկչությունը: ՆԱՏՕ-ի հովանավորության ներքո ԱՄՆ-ի և Թուրքիայի միությունը պիտի չեղյալ համարվի»,- ասված է պահանջագրում, գրում է «Horizon Weekly»-ն:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ