Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը բացատրել է թուրք զինվորականների ներկայությունն Իրաքում

Էրդողանը բացատրել է թուրք զինվորականների ներկայությունն Իրաքում
10.12.2015 | 17:36

Թուրքիայի նախագահը բացատրել է թուրք զինվորների ներկայությունը հարևան Իրաքում: Նրա խոսքով, թուրքական ռազմական ստորաբաժանումները տեղակայվել են իրաքյան Բաշիկա քաղաքում` Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի 2014-ին արած խնդրանքից ելնելով: Դեկտեմբերի 9-ին թուրքական կործանիչները ներխուժել են Իրաքի օդային տարածք ու հարվածներ հասցրել երկրի սահմանային հատվածում: Այնուհետև Իրաքի սահմանը հատել են մոտ 900 թուրք զինվորականներ: Բաղդադը կատարվածը գնահատել է ռազմական ներխուժում` պահանջելով Անկարայից անհապաղ դուրս բերել զորքերն Իրաքի տարածքից:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ