Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիային ահաբեկչական երկիր հռչակելու առաջարկով ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել

Թուրքիային ահաբեկչական երկիր հռչակելու առաջարկով ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել
11.12.2015 | 14:40

ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ ստորագրահավաք է սկսվել: Թուրքալեզու «amerikaninsesi.com» կայքի տեղեկացմամբ՝ «Նախագահ Էրդողանի ղեկավարած Թուրքիան պետք է հռչակվի ահաբեկչությանն աջակցող պետություն և պետք է վերջ դրվի Ամերիկայի հետ դաշնակցությանը» վերնագրով ստորագրահավաքը մեկնարկել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում: Սպիտակ տան պատասխանի համար նման դիմումները պետք է 30 օրում 100 000 ստորագրություն հավաքեն: «Whitehouse.gov» կայքում դիմում տեղակայված դիմումի բովանդակությունն է. «Սիրիայում ԻՊ-ի թիրախները ռմբակոծող ռուսական ինքնաթիռի՝ Թուրքիայի կողմից խոցվելուց հետո անհնար է հերքել փաստը, որ նախագահ Էրդողանը աջակցում է Սիրիայի ջիհադական ահաբեկիչներին: ԻՊ-ը Թուրքիայի տարածքով նավթ է վաճառում, ԻՊ-ի և Ալ-Քաիդայի ահաբեկիչները և այլ ջիհադական խմբեր ելումուտ են անում թուրքական սահմանով: Թուրքիան նախկինում էլ աջակցել է Բոսնիայում, Չեչնիայում, Պաղեստինում, Վրաստանում, Եգիպտոսում և Չինաստանում գործող ահաբեկչական խմբերին, իր հարևանների դեմ (Կիպրոսում զինվորներ տեղակայելով, Հունաստանի օդային սահմանը խախտելով, Հայաստանը շրջափակման մեջ պահելով) ագրեսիվ պահվածք է դրսևորել, ցեղասպանության է ենթարկել հայերին, հույներին, ասորիներին: Այս պատճառներից ելնելով՝ Թուրքիան պետք է հայտարարվի ահաբեկչությանն աջակցող պետություն և պետք է վերջ դրվի ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիա-Ամերիկա դաշնակցությանը»:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ