Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրաքի իշխանությունները ՄԱԿ-ից պահանջում են ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ

Իրաքի իշխանությունները ՄԱԿ-ից պահանջում են ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ
13.12.2015 | 10:30

Իրաքի իշխանությունները պաշտոնապես դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` պահանջելով ստիպել Թուրքիային դուրս բերել իր ստորաբաժանումները երկրի հյուսիսից: Նամակով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան, այս ամիս խորհրդի նախագահ Սամանթա Փաուերին է դիմել կազմակերպությունում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մոհամադ Ալի Ալխաիմը: «Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Անվտանգության խորհրդին, որ Իրաքը իրեն իրավունք է վերապահում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների ու միջազգային իրավունքի նորմերի համաձայն, դիմել բոլոր անհրաժեշտ քայլերին՝ վերջ դնելու համար Թուրքիայի կողմից Իրաքի տարածքում թույլ տրվող խախտումներին, որոնք սպառնում են աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը»՝ ասված է դիմումում: «Թուրքիայի քայլերը ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի, Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարում են»,- նշել է իրաքցի դիվանագետը: «ՄԱԿ-ին դիմելը, իհարկե, Բաղդադի իրավունքն է, սակայն անազնիվ քայլ է նրանց կողմից»,- հակադարձելով Բաղդադի գործողություններին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ պնդելով, թե թուրք զինվորականները Իրաքի հյուսիսում զբաղված են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մարտնչող քուրդ զինծառայողների վարժանքները կազմակերպելով:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ