ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հայաստանին ու Ադրբեջանին հաշտեցնում էին Ալպերում

Հայաստանին ու Ադրբեջանին հաշտեցնում էին Ալպերում
21.12.2015 | 14:27

Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը շվեյցարական Բեռնում չօգնեց մերձեցման կետեր գտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտում: Փոխարենը երկու նախագահների մեկժամյա բանակցությունները նրանց հնարավորություն տվեցին պարզել ու ճշտել սեփական դիրքերը՝ գրում է Oltner Tagblatt-ը:
Բանակցություններում խոսքը հիմնականում վիճելի Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ էր: Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսումը հանգեցրեց մարդկային զոհերի և բարդացրեց արդեն քառորդ դար շարունակվող կոնֆլիկտի հանգուցալուծումը՝ գրում է Zürcher Unterländer-ը:
Շվեյցարիան երկու նախագահներին հրավիրել է Բեռն, որպեսզի աջակցի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման նրանց ջանքերին: Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրքհալտերն ընդգծեց խաղաղ բանակցություններին համակողմանիորեն աջակցելու Շվեյցարիայի պատրաստակամությունը: Շվեյցարիան բանակցություններին չի մասնակցում, միայն հարմարավետ պայմաններ է ստեղծում՝ գրում է Neue Luzerner Zeitung-ը:

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ