Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքական ինքնաթիռը Իրկուտսկում չնախատեսված վայրէջք է կատարել

Թուրքական ինքնաթիռը Իրկուտսկում չնախատեսված վայրէջք է կատարել
27.12.2015 | 10:56

Թուրքական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել Իրկուտսկի օդանավակայանում: Ստամբուլ-Բիշքեկ-ՈՒլան Բատոր չվերթն իրականացնող ինքնաթիռը Իրկուտսկում վայրէջք է կատարել, որովհետև ՈՒլան Բատորի օդանավակայանը եղանակային պայմանների պատճառով չի կարողացել ընդունել ինքնաթիռը: Վայրէջքից հետո ինքնաթիռը վառելիքով լիցքավորվել է: 150 ուղևորները մաքսային զննություն չեն անցել և ՌԴ սահմանը չեն հատել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական Boeing 737-900 ինքնաթիռը Իրկուտսկում վայրէջք է կատարել տեխնիկական խնդիրների պատճառով:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ