Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիայի դեմ պատժամիջոցները կընդլայնվեն

Թուրքիայի դեմ պատժամիջոցները կընդլայնվեն
28.12.2015 | 17:17

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստում հայտարարել է ՌԴ-ի ձեռնարկելիք նոր միջոցների մասին ի պատասխան Թուրքիայի ոչ բարեկամական գործողությունների՝ ասել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը։ «Կլինեն հաջորդող գործողություններ, որոնց մասին կհայտարարվի, վարչապետն արդեն ներկայացրել է նիստերի ժամանակ: Մենք հետևողականորեն կշարժվենք այդ ուղիով»,- նշել է փոխվարչապետը: Արկադի Դվորկովիչը նշել է, որ կառավարությունը չունի Թուրքիայի հետ համագործակցությունից ամբողջությամբ հրաժարվելու խնդիր՝ «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ադեկվատ պատասխան տալ ոչ բարեկամական գործողություններին»։

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ