Գիտնականներն Արեգակի վրա բռնկում են արձանագրել, որի հետևանքով Ամանորի գիշերը Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում: Երկրի ձգողության, իոնոսֆերայի և ռադիոալիքների տարածման Պուշկովի անվան ինստիտուտում հայտնել են, որ բռնկումը սկսվել է դեկտեմբերի 28-ի ցերեկը և տևել է մի քանի ժամ: «Մենք դեռ չենք կարող ստույգ ասել՝ ինչպիսին է արտանետված մասնիկների հոսքի արագությունը, հավանական է, որ այդ հոսքը Երկրին կհասնի Ամանորի գիշերը»,- ասել են ինստիտուտում: