Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մահափորձ Իրաքի վարչապետի դեմ

Մահափորձ Իրաքի վարչապետի դեմ
30.12.2015 | 17:38

Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադիի ավտոշարասյունը հրթիռակոծության տակ է ընկել Ռամադի ժամանելուց կարճ ժամանակ անց, ուր եկել էր շնորհավորելու իրաքյան զորքերին քաղաքի ազատագրման առիթով։ Աբադիի շարասյունը հայտնվել է հրթիռակոծման տակ՝ քաղաքի Ալ-Քասիմ կամրջի վրա մի խումբ զինվորների հետ զրուցելու ժամանակ։ Վարչապետի շքախումբը տարհանվել է:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ