Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

2016-ին ՈՒկրաինան և Ռուսաստանը կհաշտվեն

2016-ին ՈՒկրաինան և Ռուսաստանը կհաշտվեն
30.12.2015 | 20:53

Stratfor հետախուզավերլուծական ընկերության և Geopolitical Futures կենտրոնի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանի կարծիքով՝ 2016-ին Ռուսաստանը և ՈՒկրաինան այս կամ այն կերպ կհաշտվեն: Քաղաքագետը դժվարանում է որոշել պոտենցիալ պայմանավորվածությունների «կառուցվածքը», որոնք թույլ կտան վերացնել հակամարտությունը: Ամերիկացիների և Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունեցող դաշնակիցների համար այդ պայմանավորվածությունը այնքան էլ հաճելի չի լինի: «Գերմանիային կհիացնի իր տարածքից արևելք հակամարտության լրացուցիչ օջախի վերացումը: Մնացած եվրոպական երկրները, որոնք զբաղված են այլ խնդիրներով, կմնան անտարբեր»,- ասել է ամերիկացի քաղաքագետը: Նա եվրոպական մեծամասշտաբ խնդիրներից է համարում փախստականների հարցը և Եվրամիության փլուզման սպառնալիքը: «ԵՄ երկրները կդառնան ավելի ինքնավար, իսկ միացյալ Եվրոպայի ինստիտուտի ուժը կնվազի»,- ենթադրում է Ֆրիդմանը:
Ֆինանսական ճգնաժամի էպիկենտրոն կդառնա Իտալիան, ոչ թե Հունաստանը, իտալական իշխանություններին հարկ կլինի գործ ունենալ գործազրկության բարձր մակարդակի և պարտքային պարտավորությունների աճի հետ:

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ