Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ո՞Ւմ բեղերին են նման Էրդողանի բեղերը

Ո՞Ւմ բեղերին են նման Էրդողանի բեղերը
04.01.2016 | 13:27

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիան Հիտլերի օրոք եղել է արդյունավետ նախագահական համակարգի օրինակ՝ Reuters-ի փոխանցմամբ: Այս օրերին Էրդողանը նոր թափ է հաղորդել Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը, որից հետո նախագահի դերը լինելու է այնպիսին, ինչպիսին ունեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները:
Նախագահի ինստիտուտը Թուրքիայում արարողակարգային է:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ «Ամեն ինչ հասկանալի է դառնում, ի դեպ»,- գրել է Զախարովան Facebook-ի իր էջում: Անկարան պարզաբանել է, որ այդ խոսքերը կտրվել են համատեքստից ու սխալ մեկնաբանվել: Էրդողանը Հիտլերյան Գերմանիայի օրինակը որպես բացասական է ներկայացրել՝ փորձելով բացատրել, որ կառավարման ոչ մի ձև չի ապահովագրում իշխանության չարաշահումներից:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ