Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վաշինգտոնը Սաուդյան Արաբիային և Իրանին կոչ է արել վերականգնել երկխոսությունը

Վաշինգտոնը Սաուդյան Արաբիային և Իրանին կոչ է արել վերականգնել երկխոսությունը
05.01.2016 | 10:50

Վաշինգտոնը Սաուդյան Արաբիային և Իրանին կոչ է արել վերականգնել երկխոսությունը և դիվանագիտական հարաբերությունները՝ հայտնում է Reuters-ը: «Մենք կարծում ենք, որ դիվանագիտական աշխատանքն ու անմիջական բանակցությունները տարաձայնությունները հարթելու կարևոր միջոց են: Մենք տարածաշրջանի առաջնորդներին կոչ ենք արել վճռորոշ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ