Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սուդանը խզել է հարաբերությունները Իրանի հետ

Սուդանը խզել է հարաբերությունները Իրանի հետ
05.01.2016 | 10:52

Սուդանը հունվարի 4-ին հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ ասված է նախագահ Օմար ալ Բաշիրի հայտարարության մեջ: Սուդանի Հանրապետությունը Իրանի դեսպանին պերսոնա նոն գրատա է հայտարարել և դիվանագետներից պահանջել է լքել երկիրը: «Սուդանի իշխանությունները դատապարտում են տարածաշրջանում Իրանի միջամտությունը, որը կրոնական թշնամանք է սերմանում»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ