Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սաուդյան Արաբիան խրախուսում է Սիրիայում քաղաքական կարգավորումը

Սաուդյան Արաբիան խրախուսում է Սիրիայում քաղաքական կարգավորումը
06.01.2016 | 11:00

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել էլ-Ջուբեյրի և Սիրիայի ընդդիմության հետ բանակցություններից հետո Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ չնայած Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցմանը, Սաուդյան Արաբիան խրախուսում է Սիրիայում քաղաքական կարգավորմանը՝ հաղորդում է Reueters-ը: «Սաուդյան Արաբիան հստակ հասկացրեց, որ Իրանի հետ հարաբերությունների դադարեցումը չի ազդի Ժնևում միջսիրիական բանակցությունների և ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայում հակամարտության կարգավորման գործընթացի զարգացման վրա»,- ասվում է հայտարարությունում: Ստեֆան դե Միստուրան չի բնութագրել Սիրիայի ընդդիմության դիրքորոշումը, բայց հայտարարել է, որ «չի կարելի բաց թողնել այդ բանակցությունները` չնայած տարածաշրջանում դրությանը»:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ