Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրաքի և Օմանի ԱԳ նախարարները Թեհրանում կքննարկեն տարածաշրջանի իրավիճակը

Իրաքի և Օմանի ԱԳ նախարարները Թեհրանում կքննարկեն տարածաշրջանի իրավիճակը
06.01.2016 | 11:01

Իրաքի և Օմանի ԱԳ նախարարները Թեհրանում են՝ տարածաշրջանի իրավիճակը, Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները քննարկելու նպատակով: Կիրակի օրը Սաուդյան Արաբիան խզել էր դիվանագիտական կապերը Իրանի հետ, երբ ցուցարարները հարձակվել էին Թեհրանում Թագավորության դեսպանատան և Մեշհեդում հյուպատոսարանի վրա: Իրանի ԱԳՆ տվյալներով` դիվանագետները կհանդիպեն նախագահ Հասան Ռոհանիի և ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ