Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հիմա Ալիևը պատերա՞զմ է սկսելու

Հիմա Ալիևը պատերա՞զմ է սկսելու
09.01.2016 | 11:14

Ադրբեջանում անկախ էնտուզիաստները Բաքվի ծովածոցի անմարդաբնակ Բոյուք Զիրյա կղզին անկախ պետություն են հռչակել, հայտնում է Haqqin.az-ը: Նոր պետությունը կոչվում է «Նարգինի Հանրապետություն», ունի իր կայքը, դեռ չունի սահմանադրությունը և այնտեղ ընտրություններ չեն անցկացվել: Առայժմ պետությունը ճանաչված չէ որևէ այլ պետության կողմից, հիմնադիրները մտադիր են այդ հարցով դիմել Ադրբեջանի հարևան պետություններին: Նրանք նշում են, որ անկախ պետություն են հռչակել Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի, նավթի գների անկման և Շենգեն վիզաներ ստանալու խնդրի պատճառով: Պետությունը ստեղծվել է ՄԱԿ-ի 1952-ի դեկտեմբերի 16 բանաձևի հիման վրա, որը ժողովուրդներին ու ազգերին ինքնորոշման իրավունք է տալիս: Նարգինի Հանրապետությունից սոցցանցերի օգտատերերին ակտիվորեն հրավիրում են դառնալու ինքնահռչակ միկրոպետության քաղաքացիներ, խոստանում են անվճար գազ ու էլեկտրականություն: Իսկ ի՞նչ է մտածում Իլհամ Ալիևը:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ