Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էրդողանը մոլեգնում է ի պատասխան

Էրդողանը մոլեգնում է ի պատասխան
09.01.2016 | 11:15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խոսել է Իրաքում գտնվող թուրքական բազայի վրա ԻՊ-ի հարձակման մասին՝ հայտարարելով, որ 18 ահաբեկիչ է սպանվել. տեղեկացնում է Milliyet-ը: «Տեղի ունեցածն ապացուցում է, թե որքանով էր ճիշտ Բաշիքայում ճամբար ստեղծելու մեր որոշումը: Իրադարձությունները ցույց են տալիս, թե որքանով են պատրաստ մեր զինվորներն ու սպաները, որոնք ուսուցանում են տեղի ուժերին»,- ասել է Էրդողանը: Նա քննադատել է Ռուսաստանին: «Ռուսաստանն ասում է, որ իրենց Սիրիա է կանչել երկրի կառավարությունը: Սակայն Սիրիայի կառավարությունը լեգիտիմ չէ: Նրանք ասում են, թե ՄԱԿ-ն իրենց լեգիտիմ է համարում, սակայն ինչպե՞ս եղավ, որ նրանք ներխուժեցին Վրաստան: Ներխուժեցիք, քանի որ ձեզ կանչե՞լ էին: Ի՞նչ էր պետք ձեզ Վրաստանից: ՈՒկրաինա ինչո՞ւ ներխուժեցիք: Նրանք ասում էին, որ Սիրիայում պայքարում են ԻՊ-ի դեմ: Ոչ, նրանք Սիրիայում ռմբակոծում են չափավոր ընդդիմությանը և մեր թուրքմեն ազգակիցներին»,- հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ