Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մաո Ցզեդունի երեք օրը

Մաո Ցզեդունի երեք օրը
09.01.2016 | 11:15

Չինաստանի Խենան շրջանում ոչնչացրել են Մաո Ցզեդունի 36-մետրանոց արձանը, որի կառուցումն ավարտվել էր հունվարի 5-ին: Պատճառն անհասկանալի է: Bangkok Post-ի վարկածով՝ նախագիծը չի ստացել կառավարության հավանությունը: Ոսկեգույն ներկված բետոնից և պողպատից հուշարձանի կառուցման վրա ծախսվել է երեք միլիոն յուան (մոտ 460 հազար դոլար): Գումարը հավաքել են գյուղի բնակիչները, որի մոտակայքում էր արձանը: Նրանք ցանկանում էին զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ