Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սլովակիայի վարչապետը ԵՄ-ին առաջարկել է արտահերթ գագաթնաժողով գումարել

Սլովակիայի վարչապետը ԵՄ-ին առաջարկել է արտահերթ գագաթնաժողով գումարել
09.01.2016 | 11:19

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դիմել է Եվրամիության իշխանություններին՝ կոչ անելով ԵՄ արտահերթ գագաթնաժողով գումարել ներգաղթյալների խնդիրները քննարկելու համար՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում քաղաքացիների վրա նրանց հարձակումից հետո՝ հաղորդում է Frans Press-ը: «Անհրաժեշտ կլինի արտահերթ գագաթնաժողով հավաքել: Մենք ստիպված կլինենք փոխել նաև վերջերս հավանության արժանացած աշխատակարգը, հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ մենք չենք կարող մինչև աշուն սպասել»,- հայտարարել է նա:
Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ ոստիկանությունը չպիտի լռության մատնի հանցագործների ազգությունը և փաստը, որ նախկինում նրանք ներգաղթյալներ կամ փախստականներ են եղել՝ գրել է Frankfurter Allgemeine Zeitung-ը: «Անհիմն կասկածներն այնպիսի փակուղի են, ինչպիսին ազգային հանցագործների նկատմամբ տաբուն: Չպետք է լռության դավադրություն լինի, առավել ևս չպետք է ելնի ոստիկանությունից»,- ասել է Մեզյերը: Ներգաղթյալների և փախստականների կողմից Գերմանիայի քաղաքացիների վրա Ամանորի շեմին Քյոլնում, Համբուրգում և Շտուտգարտում հարձակումների շարքից հետո ոստիկանությունը մի քանի օր չէր հաստատում այդ փաստերը:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ