Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Եժի Նովակովսկի. «Մեք ակնկալում ենք արդյունավետ քննարկում»

Եժի Նովակովսկի. «Մեք ակնկալում ենք արդյունավետ քննարկում»
09.01.2016 | 19:34

Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին կարևորում է Հայաստան- ԵՄ բանակցությունների նոր փուլը, որ մեկնարկել է Բրյուսելում 2015-ի դեկտեմբերի 7-ին, նշելով, որ Լեհաստանը Հայաստանի և Եվրոպայի կապերի ամրապնդման կողմնակիցներից է: «Մենք ակնկալում ենք արագ և արդյունավետ քննարկում: Երկու կողմերն էլ հավատում են, որ բանակցային գործընթացը կավարտվի մինչև 2016-ը: Ես հույս ունեմ, որ ԵՄ-ի հետ Հայաստանի կապը հետևողական գործընթաց կլինի, երկրի տնտեսությունը կօգտվի և Հայաստանում մարդու իրավունքների և հումանիտար ոլորտում կամրապնդվեն եվրոպական չափորոշիչներ»:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ