Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մերկելը պաշտպանել է միգրացիոն օրենքների խստացումը

Մերկելը պաշտպանել է միգրացիոն օրենքների խստացումը
10.01.2016 | 12:50

Քյոլնում Ամանորի գիշերը փախստականների կողմից կանանց վրա հարձակման դեպքերից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը մշակել է միգրացիոն առավել խիստ օրենսդրություն։ Մերկելը հայտարարել է, որ նախաձեռնությունը բխում է Գերմանիայի քաղաքացիների, երկրում գտնվող փախստականների մեծամասնության շահերից։ «Եթե փախստականը արհամարհում է օրենքը, պետք է լինեն հետևանքներ` նա կարող է կորցնել կեցության իրավունքը՝ անկախ պայմանական է ազատազրկումը, թե բանտային պատժաչափ է ստանում»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ