Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Եվրոպան հիասթափվել է Թուրքիայից»

«Եվրոպան հիասթափվել է Թուրքիայից»
10.01.2016 | 12:55

Եվրոպան հիասթափված է փախստականների հարցով ավելի վաղ հասած պայմանավորվածությանը Էրդողանի վերաբերմունքից և պատրաստ է վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ Եվրախորհրդարանում ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը, հայտնում է Süddeutsche Zeitung թերթը: Նոյեմբերի 29-ին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում վերջնականապես համաձայնեցվել էր գործողությունների պլանը, ըստ որի Թուրքիան պետք է նպաստեր ԵՄ փախստականների հոսքի կրճատմանը` ապահովելով նրանց համար լավագույն պայմաններ իր տարածքում 3 միլիարդ եվրոյի, ԵՄ մտնելու բանակցությունների ակտիվացման և վիզային ռեժիմի ազատականացման դիմաց: «Եթե մոտակա շաբաթում թուրքական կողմից ոչ մի գործողություն չկատարվի և փախստականների թիվը նկատելիորեն չնվազի, Եվրոպան պետք է վերանայի Թուրքիայի հետ համաձայնությունը»,- ասել է գերմանացի քաղաքական գործիչը: Փախստականների հոսքի նվազումը Վեբերը կապում է Միջերկրական ծովում փոթորիկների, ոչ թե Թուրքիայի գործողությունների հետ:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ