Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կոսովոյի մայրաքաղաքում այրել են խորհրդարանի շենքը

Կոսովոյի մայրաքաղաքում այրել են խորհրդարանի շենքը
10.01.2016 | 12:59

Ընդդիմության ներկայացուցիչ ցուցարարները Կոսովոյի խորհրդարանի վրա բոցավառվող խառնուրդով շշեր են նետել՝ հաղորդում է Reuters-ը: Շենքում հրդեհ է սկսվել: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում և ցրում է ցույցը: Ավելի վաղ Կոսովոյի Սահմանադրական դատարանը հավանություն էր տվել համաձայնագրին, որի համաձայն, երկրում ապրող էթնիկ սերբերը ավելի շատ իրավունքներ կստանան: Կոսովոյի ընդդիմությունը հանդես է գալիս Սերբիայի և Չեռնոգորիայի հետ համաձայնությունների դեմ:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ