Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ադրբեջանը պետք է նվազագույնի հասցնի կախվածությունը նավթից

Ադրբեջանը պետք է նվազագույնի հասցնի կախվածությունը նավթից
11.01.2016 | 11:36

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2016-ին կառավարության առաջնային խնդիր է համարել էկոնոմիկայի նավթային ոլորտի զարգացումը և էներգակիրներից կախվածության նվազեցումը: Կառավարության առաջին նիստում նախագահը հայտարարել է. «Նավթից կախվածությունը նվազում է: Բայց մենք պետք է նվազագույնի հասցնենք, որ ապագայում կախում չունենանք նավթի գներից»:
Պետության ղեկավարը առաջնային խնդիր է համարել ներդրումների ծավալի մեծացումը: Ալիևը նշել է, որ 2015-ին Ադրբեջանում ներդրվել է 20 միլիարդ դոլար, որի կեսը բաժին է ընկնում օտարերկրացի ներդրողներին:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ