Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«ՀԱՊԿ-ում տարաձայնություններ կան, բայց դրամատիկ չեն»

«ՀԱՊԿ-ում տարաձայնություններ կան, բայց դրամատիկ չեն»
11.01.2016 | 12:30

Տարաձայնություններ կան բոլոր, այդ թվում՝ ռազմաքաղաքական կազմակերպություններում՝ կարծում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը: «Տարաձայնություններ կան նաև ՆԱՏՕ-ում: Հիշո՞ւմ եք, երբ Բուշ Կրտսերը Իրաք ներխուժեց, Ֆրանսիան ու Գերմանիան ուղղակի դեմ էին արտահայտվում: Եվ հիմա էլ լուրջ տարաձայնություններ կան Թուրքիայի ու Հունաստանի միջև»,- նշեց նա:
Փորձագետի խոսքով՝ տարաձայնություններ կան նաև ՀԱՊԿ-ում: Օրինակ՝ կազմակերպության անդամների դիրքորոշումը Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծիչի խոցման հարցում: Ռուսաստանին ակտիվ աջակցություն չցուցաբերվեց: Ավելին, երբ Ռուսաստանը սկսեց Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ՝ Ղազախստանում ու Բելառուսում սկսեցին դժգոհել, թե ինչու է Ռուսաստանը պատժամիջոցներ սկսում առանց իրենց հետ խորհրդակցելու, նշեց Միխայիլ Ալեքսանդրովը: «Այնպես որ տարաձայնություններ կան, չնայած չեմ կարող ասել՝ կդրսևորվե՞ն ճգնաժամային իրավիճակում՝ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ենթադրելի պատերազմի ժամանակ: Բայց ես այդ տարաձայնություններում դրամատիզմ չեմ տեսնում: Սա սովորական իրավիճակ է, այդ թվում՝ ռազմաքաղաքական դաշինքների համար»,- ամփոփեց նա:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ