Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում ՌԴ-ի հիմնական սխալը

ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում ՌԴ-ի հիմնական սխալը
11.01.2016 | 15:37

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել Bild-ին: Նա լրագրողների հետ քննարկել է Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների, Ղրիմի, Անգելա Մերկելի հետ փոխհարաբերությունների և այլ հարցեր: Անդրադառնալով Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Ռուսաստանի հիմնական սխալի մասին հարցին՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պետք է իր ազգային շահերի մասին հայտարարեր Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո: Մոսկվայի ոչ հստակ դիրքորոշումն այդ հարցում Պուտինը համարում է վերջին քառորդ դարի հիմնական սխալն Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: «Իհարկե, մենք ինքներս ենք մեղավոր, մեղադրելու ոչ ոք չկա»,- նկատել է Պուտինը՝ խոսելով սխալների մասին, որը Ռուսաստանը թույլ է տվել վերջին 25 տարում արտաքին աշխարհի հետ հարաբերություններում: Նա հիշեցրել է, թե ինչ խնդիրներ են առաջացել երկրի ներսում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. արդյունաբերության կրճատում, սոցիալական համակարգի փլուզում, անջատողականություն և «միջազգային ահաբեկչության ակնհայտ հարձակում»։

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ