Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գերմանիան մեծ ուշադրություն կհատկացնի ԼՂ հակամարտությանը

Գերմանիան մեծ ուշադրություն կհատկացնի ԼՂ հակամարտությանը
11.01.2016 | 16:39

Գերմանիան 2016-ին դարձել է ԵԱՀԿ նախագահ։ Կազմակերպությունում երկրի նախագահության նշանաբանն է՝ «Երկխոսության վերսկսում, վստահության և անվտանգության վերականգնում»։ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հիմնական առաջնահերթությունները կդառնան խաղաղության և անվտանգության հարցերը՝ Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմփլը։ Նրա խոսքով՝ ուշադրություն կդարձվի ԵԱՀԿ երկրների տնտեսական կապերի զարգացմանը և սառեցված հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի: «Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի շարունակվող հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք անվանում ենք «սառեցված»: Դրանց շարքում է հակամարտությունը, որում ներգրավված է Ադրբեջանը: ԵԱՀԿ նախագահության շրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կլինեն ամենակարևոր առաջնահերթությունները Գերմանիայի համար»,- ասել է դեսպան Հայդրուն Թեմփլը:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ