Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Մյունխենի համաժողովին

Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Մյունխենի համաժողովին
12.01.2016 | 11:45

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ մասնակցել անվտանգության հարցերով ամենամյա Մյունխենյան համաժողովին, որը կանցկացվի Բավարիայի մայրաքաղաքում` փետրվարի կեսերին` հայտարարել է նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Համաժողովին չմասնակցելու մասին Պուտինն ինքն էր հայտնել գերմանական Bild-ին տված հարցազրույցում: Համաժողովին մասնակցելու են 20 երկրների և կառավարությունների ղեկավարներ, 60 արտգործնախարարներ կամ պաշտպանության նախարարներ: Մյունխենյան համաժողովին 4 տարվա մեջ առաջին անգամ չի մասնակցի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փախստականների հետ կապված խնդիրների պատճառով:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ