Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պուտինն ընդունել է Ասադի սխալները

Պուտինն ընդունել է Ասադի սխալները
12.01.2016 | 11:56

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bild-ին տված հարցազրույցում համաձայնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սխալներ է թույլ տվել սիրիական հակամարտության ընթացքում։ «Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռմբակոծել է իր մարդկանց և պատասխանատվություն է կրում տասնյակ հազարավոր սպանվածների համար, սա փաստ է։ Ասադը ձեր դաշնակի՞ցն է: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ»,- հարցրել են Պուտինին լրագրողները: «Դա բարդ հարց է: Ես հավատում եմ, որ նախագահ Ասադը շատ սխալներ է արել այդ հակամարտության ընթացքում»: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Սիրիայի հակամարտությունն այդքան մեծ չէր լինի, եթե արտաքինից չնպաստեին զենքի, փողերի և գրոհայինների օգնությամբ։ «Ո՞վ պետք է դրա համար պատասխան տա: Ասադի կառավարությո՞ւնը, որը փորձում է պահպանել երկիրը: Թե՞ ապստամբները, որ ցանկանում են մասնատել և կռվում են կառավարության դեմ»,- հավելել է Պուտինը։

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ