Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էդ Ռոյս. Էլիոթ Էնգելն ու ես փորձում ենք իջեցնել ջերմաստիճանն այս տարածաշրջանում

Էդ Ռոյս. Էլիոթ Էնգելն ու ես փորձում ենք իջեցնել ջերմաստիճանն այս տարածաշրջանում
12.01.2016 | 21:46

ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել լարվածությունը ղարաբաղյան հակամարտության շրջանում՝ հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը՝ ելույթ ունենալով Ամերիկյան ձեռնարկատիրության հաստատության կազմակերպած քննարկման ընթացքում: Կոնգրեսական Ռոյսի նախաձեռնությամբ անցած շաբաթ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում էր կազմակերպել՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոՌլիքի մասնակցությամբ: Ավելի վաղ Էդ Ռոյսը և հանձնաժողովի դեմոկրատ փոխնախագահ Էլիոթ Էնգելը պետքարտուղարություն նամակ էին հղել ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որին միացել էր 85 կոնգրեսական: «Էլիոթ Էնգելն ու ես փորձում ենք «իջեցնել ջերմաստիճանն» այս տարածաշրջանում»,- նշել է Ռոյսը: Նրա խոսքով, խաղաղության ապահովման և բռնություններին վերջ տալու համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանում և ղարաբաղյան շփման գծում տեղադրել կրակոցների ուղղությունը որսացող սարքեր, միջազգային դիտորդներ կցել և պահանջել բոլոր կողմերից դիպուկահարներին հետ քաշել սահմանից և շփման գծից: «Եթե այդ երեք պահանջներն իրագործվեն, անկախ փորձագետների և Պենտագոնի կարծիքով դա կբերի շատ ավելի ապահով իրավիճակ: Այնպես որ, մենք առաջ ենք քաշում այս երեք պահանջները»,- նշել է Էդ Ռոյսը: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ողջունել էր Էդ Ռոյսի, Էլիոթ Էնգելի առաջարկները։

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ