Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օբաման ու Պուտինը կարևորել են Սիրիայում բանակցությունների արագացումը

Օբաման ու Պուտինը կարևորել են Սիրիայում բանակցությունների արագացումը
14.01.2016 | 23:19

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվելիք բանակցությունների արագացման կարևորությունը՝ հաղորդում է Սպիտակ տունը: «Նախագահները քննարկել են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի անհապաղ ներդրման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում: Նրանք «նշել են Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների և ռեժիմի՝ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվելիք արդյունավետ բանակցությունների արագացման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը՝ հատկապես բռնության մակարդակի նվազեցման և սիրիացի ժողովրդի մարդասիրական կարիքները լուծելու ուղղությամբ»:
Սպիտակ տան փոխանցմամբ՝ Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինին ասել է, որ ՈՒկրաինայի ճգնաժամի հաղթահարման հաջորդ քայլը Դոնբասում ընտրությունների շուրջ համաձայնության գալն է: Կրեմլից հայտնում են, որ քննարկան առարկա է եղել նաև Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերություններին հանգուցալուծում գտնելու հարցը:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ