Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

G7-ը կքննարկի զանգվածային զենքի չտարածման հարցը

G7-ը կքննարկի զանգվածային զենքի չտարածման հարցը
14.01.2016 | 23:21

Սպառնալիքների նվազեցման հարցերով ծրագրերի համակարգող, դեսպան Բոնի Ջենկինսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը G7-ի առաջին հանդիպմանը Տոկիոյում, հունվարի 14-15-ին, որը նվիրված է զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ գլոբալ գործընկերությանը՝ ասվում է ԱՄՆ պետդեպի հաղորդագրությունում։ «Հանդիպումը կնվիրվի քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային անվտանգության ոլորտներում ծրագրերի համակարգմանը»։ Մասնակիցները կշարունակեն նաև ՈՒկրաինայում միջուկային և ռադիոակտիվ սպառնալիքի նվազեցման ծրագրերի քննարկումը, որի սկիզբը դրվել էր անցած տարվա ամռանը՝ Կիևում։

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ