Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օբաման խոստացել է, որ իր կինը չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում

Օբաման խոստացել է, որ իր կինը չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում
15.01.2016 | 11:55

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կինը` Միշելը, չի առաջադրի իր թեկնածությունը նախագահի թեկնածու, հաղորդում է The Washingtom Times-ը: «Կյանքում կա 3 մշտական երևույթ՝ մահը, հարկերը և այն, որ Միշելը չի առաջադրվի նախագահի թեկնածու»,- ասել է Օբաման: Նա խմբագրել է Hufiington Post-ի տեսաբանին, որն ասել էր` «3 երևույթներ, որոնք այս աշխարհում անփոփոխ են մնում` մահն է, հարկերն ու այն, որ Միշել Օբաման վառ զգեստներ է կրում»:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ