Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լայնածավալ պատերազմը մեծ ավանտյուրա կլինի Ադրբեջանի իշխանությունների համար

Լայնածավալ պատերազմը մեծ ավանտյուրա կլինի Ադրբեջանի իշխանությունների համար
15.01.2016 | 20:36

Եթե ամերիկյան դիվանագիտությունը գտնի Բաքվի վրա ներազդելու գործուն միջոցներ, զսպի նրա ռազմատենչ «եռանդը», հակամարտության գոտում լարվածությունը կնվազի՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փակ քննարկումներին: Նա կարծում է, որ եթե ԱՄՆ-ի կշտամբանքները Ադրբեջանին սահմանափակվեն խոսքերով, որևէ ազդեցություն ունենալ չեն կարող:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ