Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանը ցանկանում է, որ 2020-ին երկիր այցելի 20 միլիոն զբոսաշրջիկ

Իրանը ցանկանում է, որ 2020-ին երկիր այցելի 20 միլիոն զբոսաշրջիկ
16.01.2016 | 11:47

Իրանի զբոսաշրջության ու մշակութային ժառանգության կազմակերպության ղեկավարի տեղակալ Մութրազա Ռահմանի Մովահեդը չի բացառել, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար վիզային ռեժիմը չեղյալ կհայտարարվի միակողմանի կարգով. «Մենք վստահ ենք, որ եթե ցանկանում ենք զարգացնել մեր զբոսաշրջությունը, պարտավոր ենք հեշտացնել վիզայի ստացման գործընթացը։ Մենք այդ ուղղությամբ արդեն գործել ենք երկու քայլ։ Նախ և առաջ 15 օրից մինչև 30 օր ենք դարձրել վիզայի գործողության ժամկետը, որը զբոսաշրջիկը ստանում է օդանավակայանում։ Երկրորդ քայլով մենք արդեն իսկ գտնվում ենք էլեկտրոնային վիզաներ մշակելու գործընթացում, և հնարավոր է, որ դա տեղի ունենա արդեն մեկ տարի անց»։ Խոսելով Եվրոպայից ժամանող զբոսաշրջիկների մասին՝ Մովահեդը ասել է, որ 2014-ին Իրան այցելել է 5 միլիոն եվրոպացի զբոսաշրջիկ, իսկ 2015-ին նրանց թիվն աճել է 8 տոկոսով։ Մովահեդը կանխատեսել է, որ այս տարի միջազգային պատժամիջոցների վերացումից հետո ցուցանիշն ավելի կաճի։ Նա ընդգծել է, որ իրենք ցանկանում են 2020-ին Իրան ժամանի 20 միլիոն զբոսաշրջիկ։

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ