Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լեհաստանի իրավիճակը կքննարկվի ԵԽԽՎ-ում

Լեհաստանի իրավիճակը կքննարկվի ԵԽԽՎ-ում
16.01.2016 | 11:54

ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին դեբատներ կկազմակերպվեն Լեհաստանի ժողովրդավարական գերատեսչությունների վերաբերյալ՝ հայտնում է Լեհաստանի ռադիոն։ Քննադատները մեղադրում են Լեհաստանի նոր կառավարությանը դատական համակարգի անկախության և խոսքի ազատության քայքայման մեջ։ Իրենց հերթին կողմնակիցներն ասում են, որ իշխանություններն ունեն կաթոլիկ և ազգային արժեքները պահպանելու և Բրյուսելից իրենց անկախությունը ցույց տալու իրավունք։ Դեբատների անցկացմանն աջակցել են ԵԽԽՎ ամենամեծ քաղաքական խմբերը։ Համաձայն հրապարակված ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ծրագրի՝ դեբատները կնշանակվեն հունվարի 28-ին։

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ