Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԼՂՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ԼՂՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը
17.01.2016 | 12:19

ԼՂՀ Ազգային ժողովի 5 խմբակցություններ համատեղ հայտարարություն կանեն՝ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված հակահայ զեկույցների վերաբերյալ: ԼՂ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը ասել է, որ հունվարի 23-ի ԵԽԽՎ լիագումար նիստին ընդառաջ, որտեղ քննարկվելու են հակահայ զեկույցները, Ղարաբաղի խորհրդարանը հայտարարություն կանի:
«Մենք կաշխատենք, որ հայտարարությունը դիվանագիտական և այլ օղակներով հասնի ԵԽԽՎ պատվիրակներին: Ընտրել ենք ներազդման այս տարբերակը՝ մինչև հարցերի քննարկումը լիագումար նիստում»,- նշեց Խանումյանը: Պատգամավորը նշեց, որ եթե այդ զեկույցներն ընդունվեն Վեհաժողովում ու դառնան բանաձևեր, որևէ ազդեցություն՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա չեն ունենա՝ «էական որևէ ազդեցություն չի ունենա: ԵԽԽՎ որևէ բանաձև իմպերատիվ բնույթ, ազդեցություն չունի: Դրանք կարող են օգտագործվել Ադրբեջանի կողմից՝ տեղեկատվական մակարդակում»:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ