Ստամբուլի գլխավոր դատախազությունը Էրդողանի ցուցումով «Խաղաղության համար գիտնականների նախաձեռնության» անդամների նկատմամբ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսել։ Ստամբուլի հայկական «Ակոս»-ը գրում է, որ Թուրքիայի նախագահին ուղղված խաղաղության կոչը ստորագրած 1128 թուրք և օտարերկրացի գիտնականների նկատմամբ 301-րդ հոդվածի (թուրքականության վիրավորում) հատկանիշներով սկսված հետաքննության շրջանակներում նախատեսվում է 6 ամսից մինչև 2 տարվա ազատազրկում։ Գիտնականներին նաև մեղադրանք է ներկայացվել «ահաբեկչական կառույցի» քարոզչություն հոդվածով, որը նախատեսում է 1-ից 5 տարվա ազատազրկում։ 301 հոդվածով դատապարտել էին Հրանտ Դինքին, նրան ՄԻԵԴ-ը արդարացրեց։