Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիայի քրդերը զինված նոր կառույց են ստեղծել

Թուրքիայի քրդերը զինված նոր կառույց են ստեղծել
17.01.2016 | 17:17

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում զինվորականների ու ոստիկանների գործողություններին հակազդելու համար քրդերը ստեղծել են «Քաղաքացիական պաշտպանության ուժեր» (YPS) անունով կառույցը։ Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տարբեր համալսարանների ուսանողները մեկնում են հարձակման տակ գտնվող քրդաբնակ շրջաններ ու անդամագրվում նոր կազմավորված YPS-ին։ Քուրդ ուսանողների հերթական խումբը Մարդին նահանգի Նուսայբինում անդամագրվել է YPS-ին։ Երիտասարդները խոստացել են փողոց առ փողոց քաղաքը մաքրել թուրքական ֆաշիզմից։

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ