Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նոր պատժամիջոցներ Իրանի նկատմամբ

Նոր պատժամիջոցներ Իրանի նկատմամբ
18.01.2016 | 11:57

ԱՄՆ-ը սահմանել է նոր պատժամիջոցներ Իրանի միջմայրցամաքային հրթիռների ծրագրին առնչվող իրանական ընկերությունների և Իրանի 5 քաղաքացիների նկատմամբ։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության փոխանցմամբ, ընկերությունները Արաբական Միացյալ Էմիրություններում և Չինաստանում են։ ՄԱԿ-ի փորձագետներն անցյալ տարեվերջին հայտարարել են, որ հոկտեմբերին Իրանում միջին հեռահարության հրթիռների փորձարկումները հակասում են արգելքին, որը սահմանվել է միջուկային զենքի ծրագրի կասեցման կապակցությամբ։

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ