Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օբամա. Այսօր լավ օր է

Օբամա. Այսօր լավ օր է
18.01.2016 | 12:05

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում հայտարարություն է արել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. «Այսօր լավ օր է։ Դիվանագիտական ջանքերի շնորհիվ հաջողվեց հասնել Իրանի հետ հարաբերություններում լարվածության վերացմանը»։ Օբամայի խոսքով՝ դիվանագետների ջանքերով Իրանը զրկվեց ատոմային ռումբ մշակելու հնարավորությունից։ Օբաման ընդգծել է, որ եթե նախկինում Թեհրանն ուներ բավականաչափ ռեսուրսներ՝ 10 միջուկային մարտագլխիկ արտադրելու համար, այժմ անգամ մեկի համար չեն հերիքի։ Օբաման հավելել է, որ դիվանագիտությունը տարաձայնությունների լուծման լավագույն եղանակն է, և երկրներին հաջողվեց խույս տալ Մերձավոր Արևելքում ևս մեկ պատերազմից։ Օբաման նաև նշել է, որ ԱՄՆ-ը դեռ Իրանից դժգոհ է մի շարք հարցերի շուրջ՝ ահաբեկչությանը հնարավոր աջակցելու, բալիստիկ հրթիռներ մշակելու և Սիրիայի ու Եմենի պատերազմներին հնարավոր մասնակցության։ Օբաման երիտասարդ իրանցիներին կոչ է արել օգտվել իրենց երկիրն աշխարհի առաջ բացելու հնարավորությունից։

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ